Տան բանալու և փողի տեղը հայտնել էր տանտիրոջ կինը

Տան բանալու և փողի տեղը հայտնել էր տանտիրոջ կինը

Օգոստոսի 21-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Լոռու մարզի Դեբեդ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից կատարվել է գողություն:
Դեբեդ մեկնած Գուգարքի բաժնի ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 20-ի ժամը 15.00-ից օգոստոսի 21-ի ժամը 00.10-ն ընկած ժամանակահատվածում նշված տնից փող են գողացել:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Լոռու մարզային վարչության և Գուգարքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ կինը ալավերդցի 38-ամյա տղամարդուն հայտնել է տան բանալու և փողի տեղը, ինչից հետո տղամարդը, նշված տեղից վերցնելով բանալին, մտել է Դեբեդ գյուղի բնակչի տուն և գողացել 450 000 դրամ:
38-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են:
****
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial