ԱՄՆ Տեխաս նահանգի Ֆորտ Բլիս ռազմաբազայի 11 զինծառայող է տուժել՝ անհայտ ծագմամբ նյութի օգտագործումից հետո, հայտնում է CBS4-ը՝ հղում անելով բազայի հայտարարությանը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 28-ին՝ դաշտային զորավարժությունների ժամանակ: Երկու տուժածի վիճակը գնահատվում է ծանր:
Դեպքին ներգրավված բոլոր զինծառայողները բժշկական հսկողության տակ են։
Պատահարի այլ հանգամանքների մասին չի հաղորդվում: Բազայի ղեկվարներն ուսումնասիրում են միջադեպը: