Տվերի մարզի Բոլոգովսկի շրջանի Կուժենկինո գյուղի մոտ ինքնաթիռ է կործանվել, փոխանցում է Meduza.io-ն: Աղբյուրի տվյալներով՝ խոսքը ռազմական ինքնաթիռի մասին է։ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ Տվերի մարզում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 10 մարդ, որոնցից երեքը անձնակազմի անդամներ են: Վթարի ենթարկված օդանավը Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ էր ուղևորվում։ «Սկսվել է Embraer ինքնաթիռի աղետի հետաքննությունը, որը տեղի է ունեցել այսօր երեկոյան Տվերի մարզում։ Ուղևորների ցուցակի համաձայն՝ նրանց թվում կա Եվգենի Պրիգոժինի անունը», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշել է «Ռոսավիացիան»։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ցուցակներում եղել է նաև «Վագներ» խմբավորման հրամանատար Դմիտրի Ուտկինը (Վագներ)։ Նախնական տեղեկություններով ինքնաթիռը կործանվել է ՀՕՊ համակարգի հարվածից հետո։