ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում գրառում է կատարվել իսրայելապաղեստինյան հակամարտության սրման կապացությամբ։
Գրառման մեջ նշված է․
«ՀՀ ԱԳՆ-ն ցնցված է Պաղեստինի և Իսրայելի միջև բռնություններից և քաղաքացիական բնակչության վրա հարձակումներից։
Ցավակցում ենք զոհվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
Միանում ենք բռնությունը դադարեցնելու միջազգային կոչերին»։