ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Tert.am-ի հարցին ի պատասխան մանրամասնել է, թե ինչ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում:
Լրագրողները Փաշինյանի հետ զրուցել են, երբ նա տիկնոջ հետ քվեարկել է Երևանի ավագանու ընտրություններում:
«Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ես իրադրության մեր գնահատականն եմ ներկայացրել, այն, ինչ ներկայացրել եմ այս տարվա ընթացքում մեր 7-8 հեռախոսային զրույցների ընթացքում: Ընդհանրապես մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակությունները իրարից չեն տարբերվում, ինչ հրապարակային ասում ենք, նույնը տեղավորում են պաշտոնական ժանրի մեջ ու ուղարկում ենք»,- ասել է նա: