Փաշինյանն ու Շոլցը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը

Փաշինյանն ու Շոլցը քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաեւ Հայաստան — Գերմանիա համագործակցության օրակարգային հարցերին:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial