Հոկտեմբերի 8-ին, ժամը 11։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող ավտոլվացման կետերից մեկում կայանած ավտոմեքենայի դռները փակվել են, երեխաները մնացել են ներսում:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են «Mazda» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ. Ք.) դուռը և դուրս բերել երեխաներին։