Արցախում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները Մատաղիսում արդյունք չեն տվել, իսկ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նրա ինքնությունը պարզ չէ.կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
2020 թվականի արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում, Արցախի կորուսյալ տարածքներից հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1591 աճյուն: