Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին

Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին

Հունվարի 11-ին՝ ժամը 19:24-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու լեռնագնաց Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու վերջին կայանից ոտքով մեկնել են դեպի Բջնի գյուղ, այժմ գտնվում են անտառամերձ հատվածում և չեն կարողանում ինքնուրույն իջնել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից Բջնի գյուղ ընկած հատվածից Տ․ Ջ․-ին (ծնված 2007 թ.) և Ա․ Մ․-ին (ծնված 2008 թ.) անվնաս իջեցրել են և տեղափոխել անվտանգ տարածք։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial