Քաղաքացիները փակել են Երասխ-Երևան միջպետական մայրուղու Արտաշատի հատվածը: Արարատի մարզի բնակիչները պահանջում են Նիկոլ փաշինյանի հրաժարականը: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է «Ազգային կոմիտե» տելեգրամյան ալիքից:
Նշվում է, որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել:
«Մայրուղին շարունակում է փակ մնալ»,-հայտնում է տելեգրամյան ալիքը: