Քանի դեռ ապացույցներ չկան, չենք կարող խոսել ԼՂ-ում էթնիկ զտnւմների մասին. Պետդեպ

Քանի դեռ ապացույցներ չկան, չենք կարող խոսել ԼՂ-ում էթնիկ զտnւմների մասին. Պետդեպ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի հայտարարություններին առ այն, որ Արցախում էթնիկ զտումներ են իրականացվում:

«Մենք լրջորեն ենք վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության կամ այլ վայրագությունների մեղադրանքներին։ Իրավիճակի վերաբերյալ շփվում ենք տեղի կոնտակտների հետ։ Մենք չենք խուսափի համապատասխան քայլեր ձեռնարկելուց՝ արձագանքելու վայրագությունների մեղադրանքներին և պատասխանատվության ենթարկելու վայրագությունների մեղավորներին, երբ տեսնենք ապացույցներ, որ դրանք տեղի են ունեցել: Սակայն, ինչպես միշտ, ցեղասպանության կամ էթնիկ զտումների վերաբերյալ վճռականությունը հիմնված է կանխամտածված, ապացույցների վրա հիմնված գործընթացի վրա: Ես հիմա այս ամբիոնից վերջնականապես չեմ կարող խոսել այս մասին»,- ասել է նա։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial