Օգոստոսի 22-ին, ժամը 00։04-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ KamAZ մակնիշի բեռնատարը (բարձված ցեմենտով) կողաշրջվել է, առկա է դիզվառելիքի արտահոսք․ ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։