Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել SKIMS ապրանքանիշի նոր հավաքածուի ֆոտոշարքի նկարահանումներից, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Քիմ Քարդաշյանը հայտարարել է SKIMS հավաքածուի նոր գծի մասին, որը Jacquard մետաքս արտադրող ընկերության հետ համատեղ մշակված արտադրություն է։
Լուսանկարներում, որոնք 40–ամյա հեռուստաաստղը հրապարակել է, ընթրիքի սեղանի շուրջ են հավաքված Քարդաշյան քույրերն ու իրենց ընկերուհիները և բոլորը կրում են նոր հավաքածուի մետաքսե գիշերազգեստները։
SKIMS, KKW Beauty և KKW Frangrance ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր աստղը գրել է․ «Իմ սիրելի հավաքածուն։ Ես ամեն անգամ նույնն եմ ասում, սակայն մենք շարունակում ենք գերազանցել ինքներս մեզ»։
Քիմը տեղեկացրել է, որ հավաքածուն բաղկացած է 4 գույնից և ունի XXS-ից մինչև 4X չափսեր և հավելել, որ այն վաճառքի է հանվելու մարտի 23–ի առավոտյան ժամը 9–ից։
Քարդաշյանը, որը շաբաթներ առաջ ռեփ կատարող Քանյե Ուեսթից բաժանվելու համար ամուսնալուծության հայց էր ներկայացրել, հայտնել է, որ «փորձում է երևույթներին դրական տեսանկյունից նայել» և նշել, որ չնայած այն փաստին, որ 2020-ը մարտահրավերային տարի էր, այն նաև վերականգնման, ստեղծագործելու, ընտանիքի հետ շատ ժամանակ անցկացնելու տարի էր։