Քարդաշյան քույրերը 42 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել են սուրբծննդյան երեկույթը

Քարդաշյան քույրերը 42 տարվա ընթացքում առաջին անգամ չեղարկել են սուրբծննդյան երեկույթը

Ամերիկացի հեռուստաաստղ եւ ձեռնարկատեր Քլոյե Քարդաշյանը Twitter-ոմ հայտարարել Է, որ ամենամյա սուրբծննդյան երեկույթը, որն ինքն անցկացնում Է իր մեծ ընտանիքի հետ, չեղարկվում Է 42 տարվա ընթացքում առաջին անգամ:

Քարդաշյանների ավագ քույրերից մեկն այդ մասին պատմել Է այն բանից հետո, երբ բաժանորդուհիներից մեկը նրան հարցրել Է. «Կկայանա արդյոք տոնը»: «Կորոնավիրուսի պատճառով իրադրությունը Կալիֆոռնիայում դուրս Է գալիս հսկողությունից:

Ուստի մենք որոշել ենք, որ այս տարի սուրբծննդյան երեկույթ չենք կազմակերպելու: 1978 թվականից ի վեր առաջին անգամ: Դա շատ տխուր Է, բայց առողջությունն ու անվտանգությունն այժմ ամեն ինչից վեր Է: Անհրաժեշտ Է լուրջ վերաբերվել համավարակին»,-պարզաբանել Է նա: People հրատարակության աղբյուրի տեղեկատվության համաձայն, Քարդաշյան քույրերը մինչեւ վերջերս հույս ունեին, որ չեն խախտի ընտանեկան ավանդույթը:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial