Քիմ Քարդաշյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, նշում է ծննդյան 43-ամյակը։ Իր տարեդարձին հայազգի աստղը հավաքույթ է կազմակերպել հայտնի աստղերի մասնակցությամբ։
Այս մասին հայտնում է People-ը և նշում, որ SKIMS-ի հիմնադիրը ծննդյան տարեդարձը տոնել է ուրբաթ երեկոյան՝ Բևեռլի Հիլզի Funke ռեստորանում:
Օրվա առիթով Քիմը ներկայացել է վառ կարմիր, կտրվածքներով և կողային կապերով զգեստով: Լոս Անջելեսի ճաշարանում նրան են միացել ընտանիքի անդամները ու ընկերները: Քարդաշյանը կրել է սև ակնոցներ և նարնջագույն կոշիկներ:
Աշխարհահռչակ հայուհու տարեդարձին մասնակցել են նաեւ Հեյլի Բիբերը, Կիմորա Լի Սիմոնսը, Լորեն Սանչեսը եւ Իվանկա Թրամփը: