Ֆրանսիայի կառավարության կողմից ՀՀ-ին ուղարկված հումանիտար օգնությունից ֆրանսահայ բժիշկ, ծագումով գյումրեցի Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ մասնաբաժին է տրվել «Գյումրի» ԲԿ-ին և Գյումրու շտապ օգնության կայանին՝ հաղորդում են Շիրակի մարզպետարանից։
Հումանիտար օգնությամբ տրամադրվել են անհետաձգելի բուժօգնության դեղորայք և պարագաներ, թթվածնային կոնցենտրատորներ, արտածծիչներ, վերջիններիս համար նախատեսված ծայրակներ, անհատակսն պաշտպանիչ միջոցներ։