Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում հայտնաբերվել է ևս 64 զինծառայողի մարմին . ընդհանուր առմամբ գտնվել է  892   զոհվածի աճյուն

Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում հայտնաբերվել է ևս 64 զինծառայողի մարմին . ընդհանուր առմամբ գտնվել է 892 զոհվածի աճյուն

Մարտական գործողությունների վայրերում՝ Ֆիզուլի-Ջաբրայիլ հատվածում, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 64 զինծառայողի մարմին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Առայսօր հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 892 զոհված զինծառայողի մարմին: Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են կրկին Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ: Որոնողական աշխատանքներին հարազատներին ներգրավելու որոշումը նույնպես ուժի մեջ է»,-մանրամասնեց Թադևոսյանը:
Դեկտեմբերի 11-ի դրությամբ ՀՀ Առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը դատաբժշկական փորձաքննության է ենթարկել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված 2996 զինծառայողի մարմին:Մարմինների նույնականացման և ճանաչման գործընթացի կազմակերպման համար պատերազմի սկզբից մինչև դեկտեմբերի 11-ը հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial