Ֆրանսիայի հարավարևելյան շրջանում գտնվող Տուլոն նավահանգստային քաղաքի կենտրոնական հատվածում արտակարգ միջադեպ է տեղի ունեցել:
Tert.am-ի փոխանցմամբ այս մասին հաղորդում «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ոստիկանության ու հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները գտնվում են փողոցում, ստվարաթղթե արկղ են հայտնաբերել, որում մարդկային գլուխ է եղել:
ԶԼՄ-ների տվյալներով՝ արկղը ցած են նետել շենքի պատուհաններից մեկից: Կարճ ժամանակ անց քաղաքով մեկ հատուկ ոստիկանական գործողություններ են սկսվել:
Հաղորդվում է, որ իրավապահները ձերբակալել են արկղը ցած նետած տղամարդուն: