ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր ժողովները, որոնք հնարավորություն են տվել խոսել ԼՂ-ի մասին, ֆրանսիայի նախաձեռնությամբ են եղել, բոլոր նրանց ովքեր ասում են, որ Ֆրանսիան բավականաչափ ակտիվ չի եղել կամ շատ ուշ է արձագանքել, ուզում եմ ասել, որ դա այդպես չէ, կարծում եմ շատ վաղուց Ֆրանսիան ակտիվ է և միշտ հայերի կողքին է եղել։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
«Մենք փորձում ենք ստեղծել պայմաններ, որը հնարավորություն կտա բանաձևի ծրագիր ունենալ, որը կխոսի հօգուտ ԼՂ հայերի և հնարավորություն կտա իրենց երկիր վերադառնալ ցանկացողներին վերադառնալ անվտանգ պայմաններում», — նշեց նա։
Կոլոնայի խոսքով՝ եղանակային պայմանների պատճառով չկարողացավ այցելել Գորիս, սակայն կցանկանար այցելել Սյունիք, որն առաջինն է ընդունել ԼՂ-ից ՀՀ մուտք գործած անձանց։
«Այսօրվա իմ այցը հերթական ձևն է ցույց տալու, որ Ֆրանսիան շատ զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի նկատմաբ, որի նկրտումներն են ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։ Ֆրանսիան շատ զգոն կլինի մեր բարեկամ երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ», — հավելեց նա։
Նա նաև հայտնեց, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին՝ իր պաշտպանութ