14 մարդ խոշտանգվել է, 64–ը՝ զոհվել ԼՂ-ից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ. ԱԳՆ խոսնակ

14 մարդ խոշտանգվել է, 64–ը՝ զոհվել ԼՂ-ից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ. ԱԳՆ խոսնակ

Անի Բադալյանը հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած տվյալները մասնավորապես ԼՂ–ից ՀՀ բռնի տեղահանված երեխաների մասին։

14 մարդ խոշտանգվել է, 64–ը զոհվել Լեռնային Ղարաբաղից դեպի Հայաստան հարկադիր տեղափոխման ժամանակ։

«X»–ի իր միկրոբլոգում այս մասին գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տվյալներ սեպտեմբերի 19–ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով զոհվածների և վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, մասնավորապես երեխաների թվի մասին»,– գրել է նա:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial