157 ինքնությունը չհաստատված մարմիններով բեռնատարը մի քանի օր Մեքսիկայի մի ծայրից մյուսն էր տեղաշարժվում, քանի որ տեղի բնակիչները բողոքում էին գարշահոտությունից։ Բանն այն է, որ դիահերձարանում մարմինները պահելու համար տեղեր չկան, ուստի օգնության է հասել «անվավոր դիահերձարանը», հաղորդում է Mexico Daily News-ը։
Բեռնատարը նախ կայանել է Խալիսկո նահանգի Տալկեպակե քաղաքում։ Հետո գարշահոտության պատճառով այն Տլախոմուլկո դե Սունգա է տեղափոխվել, ապա՝ Գվադալախարայի արդյունաբերական գոտի։
Խալիսկոյի մարդու իրավունքների հանձնաժողովը հետաքննում է միջադեպը և հայտնել է իշխանություններին, որ անհրաժեշտ է գերեզմանոց ստեղծել, որտեղ կհուղարկավորվեն չճանաչված մարմինները։ Բացի այդ, բոլոր զոհերից պետք է ԴՆԹ վերցնել, իսկ հետո փաստաթղթեր կազմել։
Ենթադրվում է, որ բոլոր 157-ն էլ հանցագործությունների զոհեր են։