ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությում ավարտվել է դիտավորությամբ ուրիշի առողջությանն ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի 18-ամյա բնակիչը, 2020թ. ապրիլի 6-ին՝ ժամը 04:30-ի սամաններում, հոր՝ շուկա մեկնելուց հետո, ժամը 05:00-ի սահմաններում, ծնողների սենյակից ձայներ է լսել: Ներս մտնելով տեսել է մորը համագուղացու հետ և խոհանոցից վերցնելով դանակը, հետ է վերադարձել և ննջասենյակից փախչելու պահին, ուղղակի դիտավորությամբ դանակով հարվածել է համագյուղացու մեջքին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: