Այսօր՝ մարտի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց 39/9 շենքի 2-րդ մուտքի հարևանությամբ գործող էլեկտրաենթակայանում տղամարդու դի կա: Shamshyan.com-ի տեղեկություններով, վերջինս Այնթապ գյուղի բնակիչ, 34-ամյա Ռադիկ Գ.-ն էր, ով էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելու ժամանակ էլեկտրահարվել և տեղում մահացել է: Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա. Ալեքյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ ժամը 13:00-ից բազմաբնակարանային այս շենքում էլեկտրամատակարարումը խափանվել է և մահացածն իր գործընկերների հետ խոտանն էին վերացնում, որպեսզի բնակչությանը կարճ ժամանակում էլեկտրաէներգիա մատակարարվի և այդ ժամանակ ներսում տեղի է ունեցել ողբերգական դեպքը: Մահացածը ամուսնացած էր, խնամքին ուներ 3 անչափահաս երեխա:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: