Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։ Հրապարակում ենք տեղանքի մանրամասն քարտեզը։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։