4 բուժառու կտեղափոխվի Ֆրանսիա.Կատրին Կոլոննան Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ տեսակցել է ԼՂ-ում պայթյունից տուժածներին

4 բուժառու կտեղափոխվի Ֆրանսիա.Կատրին Կոլոննան Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ տեսակցել է ԼՂ-ում պայթյունից տուժածներին

Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան, ով այս պահին Երևանում է, Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ այցելել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, տեսակցել Լեռնային Ղարաբաղում պայթյունից տուժածներին և կենտրոնին փոխանցել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը, գրում է «Լուրերը»։

Կոլոննան տեղեկացրել է, որ մտադիր են 4 պացիենտի տեղափոխել Ֆրանսիա, բուժումն այնտեղ շարունակելու նպատակով:

«Իմ այցը արտահայտում է Ֆրանսիայի բարեկամությունը, բայց ոչ միայն բարեկամությունը, այլև՝ աջակցությունը և համերաշխությունը, նաև՝ դիվանագիտական համերաշխությունը: Ֆրանսիան արագ արձագանքեց ողբերգությանը, որ մարդիկ ուժի սպառնալիքով ստիպված են եղել թողնել տները և դառնալ բռնի տեղահանված: Կշարունակենք լինել ձեր կողքին: Տեսնելով ԼՂ-ում իրավիճակի վատթարացումը, լիակատար շրջափակումը, որ միջազգային իրավունքի խախտում է, արդեն որոշել էինք մեծացնել Հայաստանին աջակցությունը: Եվ հիմա արդեն այն հասցրել ենք 12,5 միլիոն եվրոյի՝ բռնի տեղահանվածներին օգնության համար», — նշել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial