Ռուսաստանում ակտիվորեն տարածվել են թունավոր Արգիոպա Բրյուննիխի սարդերը, որոնք նաև հայտնի են որպես «ոսպատու սարդեր»։ Telegram-յան Shot ալիքի փոխանցմամբ՝ դրանք սկսել են զանգվածաբար հայտնվել երկրի կենտրոնական շրջաններում։
Մոսկվայի մարզի բնակիչները, հատկապես ամառանոցների տերերը, բողոքում են, որ սարդերը լցվել են իրենց հողամասերը։ Նշվում է, որ այսպիսի «հարձակումը» նկատվում է նաև Տատարստանում, Բաշկորտոստանում, Չելյաբինսկի, Կալուգայի, Տուլայի և Վլադիմիրի մարզերում։ Մասնագետները նման անոմալ աճը բացատրում են կլիմայի տաքացմամբ։ Արգիոպայի խայթոցը սովորաբար ուժեղ ցավ չի առաջացնում, սակայն որոշ մարդկանց մոտ այն կարող է բերել ծանր ալերգիկ ռեակցիայի, նույնիսկ անաֆիլակտիկ շոկի։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում առաջիկայում սպասվում է տարանտուլների համատարած ներխուժում։ Ինչպես զգուշացնում են էնտոմոլոգները, երկրի հարավ-արևմտյան և արևմտյան նահանգներում տասնյակ հազարավոր արու սարդեր դուրս կգան գետնից՝ զուգընկերուհիներ փնտրելու համար։ Իսկ հյուսիսային նահանգներում տարածվել են աֆրիկյան «մեղուներ-մարդասպանները», որոնք արդեն «գրավեցին» 13 նահանգ։
