Սպանել է հաշմանդամություն ունեցող տղամարդուն  ֆուտբոլային ամենավատ ակումբի մասին վեճի պատճառով

Սպանել է հաշմանդամություն ունեցող տղամարդուն  ֆուտբոլային ամենավատ ակումբի մասին վեճի պատճառով

Մոսկվայի Մալայա Չերկիզովսկայա փողոցի բնակարանում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ողբերգական միջադեպի ժամանակ 63-ամյա Օլեգ անունով տղամարդը և նրա ընկերը՝ հաշմանդամություն ունեցող սայլակով տղամարդը, դիտելիս են եղել Ռուսաստանի գավաթի խաղը «Լեոն Սատուրն» և Broke Boys թիմերի միջև (0:2), որտեղ խաղում էր Ֆյոդոր Սմոլովը։

Խաղի քննարկման ընթացքում ծագած վեճի ժամանակ հաշմանդամություն ունեցող  տղամարդը պնդել է, որ Սմոլովի կարիերայի ամենավատ ակումբը Մոսկվայի «Դինամոն» է։ Օլեգը համաձայն չի եղել և սրացած վիճակում զոհին հասցրել է շուրջ 170 հարված կացնով, դանակով և արդուկով։

Վիրավորն անմիջապես մահացել է, իսկ հարձակվողը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն սպանությունը որակել է առանձնահատուկ դաժանությամբ կատարված և հարուցել է քրեական գործ։ Տղամարդուն սպառնում է 8 տարուց մինչև ցմահ ազատազրկում։

Ֆյոդոր Սմոլովը իր կարիերայի ընթացքում խաղացել է ռուսական «Դինամո», «Անժի», «Ուրալ», «Կրասնոդար» ակումբներում, ինչպես նաև հոլանդական «Ֆեյենորդ»-ում և իսպանական «Սելտա»-ում։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial