Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են 64-ամյա կնոջը, որը մեղադրվում է 13-ամյա աղջնակին մետրոյի «Տագանսկայա» կայարանում ռելսերի վրա գցելու մեջ։
Ըստ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալների՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին։ Նախաքննության վարկածով՝ կինն, «անհատական հակասություններից դրդված», հանկարծակիորեն հրել է աղջկան դեպի գնացքի գծերը։
Բարեբախտաբար, երեխան չի տուժել, նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ Այս պահին նա գտնվում է ընտանիքի հետ։
Դեպքի առթիվ հարուցվել է հանցագործության փորձով սպանության հոդվածով քրեական գործ, իսկ կինը պաշտոնապես մեղադրվում է սպանության փորձի մեջ։
Այսօր դատարանը պետք է քննարկի նրա կալանքի հարցը։
