Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 329 նոր դեպք, առողջացել է 554 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 329 նոր դեպք, առողջացել է 554 քաղաքացի

Հայաստանում հունվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք, առողջացել է 554 քաղաքացի, մահացել՝ 5-ը:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 1973 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 595876-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159738 դեպք, որոնցից 143355-ն` առողջացած, 2828-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12870 պացիենտ: 

Նույն օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 685 է:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial