Մոսկվայի շինարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Կարեն Հովհաննիսյանը «Շինարարության ոլորտում միասնական պատվիրատու» ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի համապատասխան հրամանն այսօր հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական առցանց-հարթակում։
«Կարեն Գասպարի Հովհաննիսյանին «Շինարարության ոլորտում միասնական պատվիրատու» ընկերության գլխավոր տնօրեն նշանակել 3 տարի ժամկետով», — նշված է փաստաթղթում։
Կարեն Հովհաննիսյանը 2019 թվականի հունվարին ստանձնել էր Մոսկվայի շինարարության դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 2014-ից 2018 թվականներին եղել է Մոսկվայի «Քաղաքացիական շինարարության կառավարում» ձեռնարկության գլխավոր տնօրենի տեղակալը։