Հայաստանի Հանրապետությունից դուրս՝ զինծառայողի և փրկարարական ծառայողի բուժման, կեցության ու ճանապարհածախսի գումարի հատկացման կարգը սահմանվում է կառավարության N 410-Ն որոշման համաձայն։
Մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը առողջապահության նախարարություն է ներկայացնում`
- զինծառայողի կամ նրա ծնողի, կամ ամուսնու, կամ զավակի դիմումը ուղղված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը,
- զինծառայողի հիվանդության բուժման (հետազոտության) ընթացքի, զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը,
- Պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանումից ստացված գրավոր տեղեկատվություն այն փաստի մասին, որ զինծառայողը վնասվածքը (հիվանդությունը) ստացել է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս, և այն զինծառայողի կողմից դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք չէ,
- օտարերկրյա պետության բժշկական կազմակերպությունից էլեկտրոնային կամ այլ եղանակով ստացված գրավոր տեղեկատվությունը զինծառայողի բուժման (հետազոտության) ձևերի, ժամկետների և բուժման (հետազոտության) համար անհրաժեշտ ծախսերի մասին:
Այնուհետև ստեղծվում է հանձնաժողով, որի աշխատանքները կազմակերպում է առողջապահության նախարարության աշխատակազմը: Ահնրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիիրությունից և նեղ մասնագետների հետ խորհրդակցությունից հետո առավելագույնը 15-օրյա ժամկետում պատասխանում է դիմումատուին։
Որոշման մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ