Սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի արտահանումը ժամանակավորապես կարգելվի. ՊԵԿ

Սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի արտահանումը ժամանակավորապես կարգելվի. ՊԵԿ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ Կառավարության 14.01.2021 թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման վրա, որը գործելու է վեց ամիս ժամկետով։ Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, որից հետո մաքսային մարմինները իրականացնելու են ուժեղացված հսկողություն՝ ՀՀ Կառավարության 14.01.2021 թ. թիվ 28-Ն որոշման դրույթների պահպանման նկատմամբ։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial