Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը բերման է ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն, Aysor.am-ի թղթակցին այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Բադասյանը բերման է ենթարկվել Եռաբլուրում իր արած հայտարարությունների հետ կապված», — ասաց Գոռ Աբրահամյանը։
Նա նշեց, որ այս պահին այլ մանրամասներ չի կարող հաղորդել, նշելով, որ իրավական մյուս գործընթացների մասին կտեղեկացնի ավելի ուշ։
Հիշեցնենք՝ այսօր Եռաբլուրում Վահան Բադասյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլև որպես թշնամի։
Նա նշել է, թե, ցավոք, սատարում էր Նիկոլ Փաշինյանին՝ հանուն հների իշխանափոխության.
«Բայց նա եկավ, դավաճանեց հեղափոխությանը, առաջ բերելով իր ծրագիրը՝ կատարեց անթույլատրելին, դավաճանեց մեզ, ինքն առավոտից երեկո զբաղվում է ստերով, ոչինչ չի հասկանում պետական կառավարումից, ինքը միայն հասկանում է ստելուց և ուտելուց»։
Դիտարկմանը, որ վարչապետը չի հեռանում, Բադասյանն արձագանքել է.
«Ուրեմն կվերացնենք, ֆիզիկապես, զենքով։ Ես այսօրվանից սկսելու եմ կազմակերպել, թող ԱԱԾ-ն գա իմ հետևից»։