Օդանավակայանում խնդրի առաջ կանգնած քաղաքացիները Հայաստանից կարող են մեկնել առաջիկա օրերին: «Արմենիա» ավիաընկերությունից միայն այսօր բացառություն կանեն և տոմսերն առանց հավելավճարի կփոխեն:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին կորոնավիրուսի թեստ հանձնած քաղաքացիներն այսօր թեստի բացասական պատասխանով չեն կարողացել մեկնել Ռուսաստան, քանի որ լաբորատորիաները, որտեղ թեստավորվել էին, երկրից մեկնել ցանկացողներին թեստավորելու թույլտվություն այլևս չունեն: