Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում Սեն գետը դուրս է եկել ափերից:
Սենի ջրի մակարդակը բարձրացել է 4 մետրով: Ջրհեղեղի պատճառով Փարիզի իշխանությունները փակել են ափամերձ մի քանի հատված: Որոշ փողոցներ և գետնանցումներ նույնպես արգելափակված են:
Փարիզում հայտարարել են վտանգի «դեղին» աստիճան: Կանխատեսվում է, որ ջրի մակարդակը կարող է բարձրանալ ևս 1 մետրով: