Ադրբեջանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանը հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ ընդդեմ Հայաստանի

Ադրբեջանի կառավարությունը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի: Այս մասին տեղեկացնում է Tert.am— ը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայցը, որը ներկայացվել է ոչ թե քաղաքացիների կողմից, այլ երկրի կառավարության, միջպետական հայտարարություն է և առաջին գործն՝ ընդդեմ Հայաստանի: Այս մասին հայտնել է Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության հարցերով հանձնաժողովի անդամ Քամալ Ջաֆարովը:

Ջաֆարովի խոսքով՝ հայցը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքում և 7 հարակից շրջաններում Ադրբեջանի քաղաքացիների կյանքի, անձնական կյանքի և դավանանքի ազատության, սեփականության և ազատ տեղաշարժի իրավունքների խախտմանը:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial