ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով, հնարավոր են կապի որոշակի խափանումներ:
«Խնդրում ենք խուճապի չմատնվել», — նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել, Երևանում՝ 5-6 բալ ուժգնությամբ: