«ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունը հետևողականորեն իրականացվում է». Պուտինը՝ ՀԱՊԿ խորհրդի նիստին

«ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունը հետևողականորեն իրականացվում է». Պուտինը՝ ՀԱՊԿ խորհրդի նիստին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստը: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

ՌԴ նախագահը նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են անվտանգությանը վերաբերող հարցեր:

«Հարգելի բարեկամներ, ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքում իրավիճակը առանց խնդիրների չի եղել, ընդհանուր առմամբ եղել է անհանգիստ: Հաշվի առնելով սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում բռնկված ռազմական հակամարտությունը ՀԱՊԿ անդամ երկրի մասնակցությամբ, ինչպես նաև Բելառուսում հետընընտրական իրադարձությունները Բելառուսում: Պահանջվեցին Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերը, որպեսզի կանգնեցվի արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, վերջնական հրադադար հաստատվի և սկսվի կայունության գործընթացը»,-նշել է ՌԴ նախագահը:

Անդրադառնալով ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությանը՝ Պուտինը նշել է, որ այն հետևողական կերպով իրականացվում է, շփման գծի երկայնքով տեղակայված են խաղաղապահները:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ԼՂ-ում արյունահեղությանը վերջ տալու և կրակի դադարեցմանը հասնելու հարցում իրենք հետևել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված առանցքայիան պայմանավորվածություններին:

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial