23-ամյա ռուս կինը ընդամենը 10 ամսում 10 երեխայի մայր է դարձել, գրում է Oddity Central-ը՝ նշելով, որ կինը միաժամանակ դիմել է մի քանի փոխնակ մայրերի օգնությանը։
Կրիստինա Օզթուրքը ծննդաբերել է մեկ անգամ՝ 17 տարեկանում, բայց 56-ամյա ամուսնու՝ թուրք միլիոնատեր Գալիպ Օզթուրքի հետ ամուսնությունից հետո կինը ցանկացել է մեծ ընտանիք ունենալ, ուստի դիմել է փոխնակ մայրերի օգնությանը։
Ամուսինների առաջին երեխան՝ Մուստաֆան, ծնվել է անցյալ տարվա մարտին, իսկ նրանց ընտանիքի վերջին և տասներորդ երեխան՝ Օլիվիան, ծնվել է անցյալ ամիս։ Քրիստինան և Գալիպը հայտնել են՝ պատրաստվում են էլի երեխաներ ունենալ։
Նշվում է, որ զույգը Բաթումիի կլինիկաներից մեկին մեկ տարվա ընթացքում տաս երեխա ունենալու համար 10 000 դոլար է վճարել։