Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի. նախարարության պարզաբանումը

Հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի. նախարարության պարզաբանումը

IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշներ ներկայացված չեն, քանի որ դրանք չեն հասել Աբու Դաբի։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով սոցցանցերում շրջանառվող լուսանկարներին, ըստ որոնց` ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ՀՀ–ն միայն բուկլետներ է ներկայացրել։

«Ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի: Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի»,–նշված է ԲՏԱ նախարարության հաղորդագրության մեջ։
Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվել է ծառայողական քննություն։

Միաժամանակ, նախարարությունը հայտնում է, որ չնայած առաջացած խնդիրներին, հայկական ընկերություններն արդյունավետ աշխատում են ցուցահանդեսում պատշաճ ներկայանալու համար. կապեր են հաստատում միջազգային գործընկերների հետ՝ բացահայտելով նոր հնարավորություններ և շուկաներ, ուսումնասիրում են միջազգային փորձը ռազմական տեխնիկայի ոլորտում։

Կիսվել սոցիալական ցանցերում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Social media & sharing icons powered by UltimatelySocial