ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այսօր իր ուղերձում հայտարարել է, որ իր ծառայությունը հայ ժողովրդին շարունակելու է այլ կարգավիճակով։
«Ես իմ ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին շարունակելու եմ այլ կարգավիճակով», — ընդգծել է նա:
Գասպարյանը դիմել է գեներալներին, սպաներին և զինվորներին, նշելով, որ Զինված ուժերի բացառիկ առաքելությունը հայրենիքի անվտանգության ապահովումն է:
«Հորդորում եմ շարունակելու ձեր անձնուրաց և ազգանվեր ծառայությունը բացառապես հայրենիքին և ժողովրդին՝ հանուն Զինված ուժերի զարգացման և Հայաստանի ու Արցախի հզորացման», — ասված է Գասպարյանի ուղերձում:
Ուղերձն ամբողջությամբ՝ այստեղ: