Գագիկ Ծառուկյանը մի շարք լրատվամիջոցներ հետ զրույցում անդրադառնում է նախագահի առաջարկին, արտահերթ ընտրություններին:
«Վարչապետը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ինչքան շուտ ձևավորվի նոր կառավարություն, այնքան ավելի շուտ խնդիրները կլուծվեն»,- ասել է Ծառուկյանը հանդիպման սկզբում և հավելել, որ ամեն վայրկյանը ի վնաս մեզ է աշխատում:
«Արդեն երրորդ տարին է, սակայն ոչ մի առաջընթաց, ոչ մի բարեկեցություն չենք տեսնում, որովհետև թույլ մարդու հետ որևէ մեկը հաշվի չի նստում և թույլ մարդու երեսից տուժում է ժողովուրդը: Այս ծանրության մեջ մտնելը ամեն մարդու խելքի բանը»,- նշել է Գագիկ Ծառուկյանը: