Հայաստանի քաղաքացիները պարբերաբար ահաբեկման են ենթարկվել Վրաստանում  և չեն վճարվել աշխատավարձերը

Հայաստանի քաղաքացիները պարբերաբար ահաբեկման են ենթարկվել Վրաստանում և չեն վճարվել աշխատավարձերը

Վրաստանի Նինոծմինդա շրջանում մարդկանց վաճառքի փաստով հայր ու որդի են ձերբակալվել, հայտնում է Վրաստանի ՆԳ նախարարությունը: Նրանք անցնում են Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երրորդ մասի «Բ» և «Ե» ենթակետերի տակ: Հանցագործությունը նախատեսում է ազատազրկում 12-ից 15 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է Aysor.am-ը:

Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները 2015-2016 թվականներին, Հայաստանի երեք քաղաքացիների խոստանալով աշխատանքային լավ պայմաններ, պատրաստել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը նրանց Վրաստան տեղափոխվելու համար:

Տուժածներն ամբաստանյալների մեքենայով տեղափոխվել են Նինոծմինդա շրջան, որտեղ նրանց շահագործել են գյուղատնտեսական կենդանիների ֆերմաներից մեկում:

Հաղորդվում է, որ Հայաստանի քաղաքացիները պարբերաբար ահաբեկման են ենթարկվել, նրանց զրկել են փաստաթղթերից և երկար տարիներ չեն վճարվել աշխատավարձերը:

Տուժածները մշտապես հսկվում էին, նրանց գտնվելու վայրում տեսախցիկներ էին տեղադրված։

Հանցագործության մասին հայտնի է դարձել, երբ Հայաստանի քաղաքացիներից մեկին հաջողվել է փախչել ֆերմայից:

Նա փորձել է հատել Վրաստանի պետական սահմանը, որի ընթացքում ձերբակալվել է իրավապահների կողմից։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial