Քաղցրը քնելուց առաջ վնասակար է, սպիտակ շաքարն ընդհանրապես ճիշտ կլինի չօգտագործել։ Սակայն մեղրը բացառություն է։ Այն դեղի պես է. փոքր չափաբաժիններով այն բուժիչ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։
Այսօր կներկայացնենք գիշերն օգտագործվող մեղրի բուժիչ հատկությունների մասին։
Օգնում է քնել
Մեղրը բնական հանգստացնող է։ Այն նպաստում է մելատոնին հորմոնի արտադրմանը, որը պատասխանատու է առողջ քնի, բջիջների վերականգնման և նյարդային համակարգի կարգավորման համար։ Քնելուց առաջ մեկ թեյի գդալ մեղրը լավ հանգստի գրավականն է, հատկապես եթե վրայից երիցուկի թեյ խմեք։
Այրում է ճարպերը
Մեղրի ճարպեր այրող հատկությունը հիմնված է նյութափոխանակության արագացման վրա։ Ավելորդ կալորիաների այրման գործում ամենաակտիվ դերը օրեքսին հորմոնն է կատարում, որով շատ հարուստ է բնականմեղրը։
Առողջացնում է լյարդը
Դդումի հյութի համադրությամբ քնելուց առաջ խմած մեղրը օգնում է լյարդին դուրս հանել տոքսինները։
Ամրացնում է իմունիտետը
Այս բաղադրատոմսն օգնում է մրսածության, վիրուսային հիվանդությունների ժամանակ։ Մաքրեք սխտորը, մանր կտրատեք և վրան մեղր լցրեք։ Այս խառնուրդից մեկ թեյի գդալ կերեք քնելուց առաջ, այն ուժեղ իմունախթանիչ հատկություն ունի։
Էներգիա է տալիս
Սովորական մեղրաջուրը քնելուց առաջ կօգնի, որ առավոտյան արթնանաք թարմ և էներգիայով լեցուն։
Իսկ որպես բոնուս առավոտյան մեղրով ըմպելիքի բաղադրատոմս կառաջարկենք, որը հրաշալի էներգետիկ է ողջ օրվա համար։ Վերցրեք սենյակային ջերմաստիճանի մեկ լիտր եռացրած ջուր, ավելացրեք մանր կտրատած լիմոն և լիմոնի քերած կեղև, մի քիչ քերած կոճապղպեղ և մի ճաշի գդալ մեղր։ Առավոտյան խմեք կես բաժակ, մնացածը օրվա ընթացքում։
Նյութի աղբյուրը՝ Positiveblog.am