«Ես շատ նյարդայնացա՝ այս նկարները դիտելով։ Մի քիչ էլ դուք տապակվեք»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանը՝ հրապարակելով Լոնդոնի մետրոյում տեղ գտած ադրբեջանական գովազդային պաստառները, ըստ որոնց՝ Շուշին ադրբեջանական մշակութային կենտրոն է։
«Լոնդոնում ապրող մեր հայրենակիցներն են նկարել։ Չկասկածեք, որ սա Լոնդոնով չի սահմանափակվելու։
Լոնդոնի մետրոյում նման «գովազդային» արշավներով Ադրբեջանն ամրագրում է իր հաղթանակը՝ որ նվիրեց իրեն վերարտադրվելու քոս ընկած թրքահպատակ վիժվածքը։
Մինչև Ադրբեջանը միջազգային հարթակներում Արցախն իրենով է անում, դավաճան սրիկան մեզ շեղում է «ընտրություններով»,-գրել է նա։