Ջերմուկ մարտական հենակետից ձնաբքի պատճառով կորած զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է

Ջերմուկ մարտական հենակետից ձնաբքի պատճառով կորած զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է

Մարտի 21-ին Ջերմուկի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում ձնաբքի հետևանքով կորած երկու պայմանագրային զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:

«Տեղորոշվելու պահին ողջ են եղել, բայց թե ինչ վիճակում են՝ չեմ կարող ասել»,- ասաց նա և նշեց, որ փրկարարական աշխատանքներ են իրականացվում:

Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երեկ ժամը 15:00-ից երկու զինվոր է անհետացել Ջերմուկի զորամասից։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ կորած զինվորները Քարվաճառի զորամասերից մեկից են եղել և այժմ իրենց ծառայությունը իրականացնում էին Ջերմուկի զորամասում:

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial