Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է. Պաշտպան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է. Պաշտպան

ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր, ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«ՍԴ-ն ընդգծեց 78 և 79-րդ հոդվածները, դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել այս չարաբաստիկ հոդվածը։ Ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, ցավում եմ, որ սա բարդ ճանապարհի արդյունք էր, բայց, ի վերջո, ճշմարտությունը հաղթեց», — ասաց Վարդևանյանը։

«Ափսոս, որ 2021 թվականին միայն պետք է այս ամենն արձանագրվեր, բայց այսօր արձանագրվեց և բարձր դատարանը գտնվեց իր բարձունքի վրա։ Սա նշանակում է, որ 300.1 հոդվածով, ինչպես ի սկզբանե չէր կարող լինել քրեական հետապնդում, այդպես էլ այդ հետապնդումը դադարեցվելու է։ Սահմանադրական դատարանի որոշումը մտնում է ուժի մեջ հրապարակման պահից, որոշումը կհրապարակվի 3-օրյա ժամկետում», — նշեց Քոչարյանի պաշտպանը՝ ավելացնելով.

«Սա նշանակում է, որ Քրեական օրենսգրքում 300.1 հոդված չկա»։

Կիսվել սոցիալական ցանցերում
Social media & sharing icons powered by UltimatelySocial