Թյուրքական խորհրդի գագաթնաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթի ընթացքում անդրադարձել է նաև Արցախյան վերջին պատերազմին և հետպատերազմյան իրավիճակին: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Նա հերթական անգամ շնորհավորել է Ալիևին ու Ադրբեջանի ժողովրդին հաղթանակի կապակցությամբ, ապա պնդել, որ ԼՂ տարածքում եղած 67 մզկիթներից 63-ը ավերվել է, քանդվել են նաև եկեղեցիներ:
Մեկ այլ պնդմամբ, Էրդողանը խոսել է 1918թ. իբրև հայերի կողմից ադրբեջանցիների կոտորածի մասին՝ միաժամանակ հիշատակելով նաև Խոջալուի դեպքերի մասին:
Թուրքիայի նախագահը շրջանի ապագայի մասին խոսելիս կարևորել է հետևյալ քայերը՝ «Ղարաբաղում թյուրքական ժառանգության պահպանում, շրջանի վերականգնում և ադրբեջանցի փախստականների վերադարձ»:
Վերջում էլ ցանկություն է հայտնել այցելել Շուշի՝ ասելով. «Մեր ցանկությունն է, որ ամենակարճ ժամանակում՝ Ռամադանից հետո, Շուշի այցելենք և իմ եղբայր Ալիևի հետ, Ալլահի կամքով, Շուշիում նոր տոն տոնենք»: