Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման ընթացքը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Կողմերը քննարկել են ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտարարության դրույթների իրականացման ընթացքը, ներառյալ՝ կողմերի փոխգործակցությունը ռուս խաղաղապահների հետ, ինչպես նաև երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի որոշ արդիական հարցեր», – նշվում է հաղորդագրության մեջ: