Այցով Բաքվում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը, որպեսզի տրամադրեն ականապատ տարածքների քարտեզները», Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է minval.az-ը:
«Ձեռնարկվում են համակարգված և հետևողական քայլեր` տեղահանվածներին ազատագրված տարածքներ վերադարձնելու ուղղությամբ», — հայտարարել է Բայրամովը։
Նրա խոսքով՝ «հայերը 30 տարի շարունակ ականապատել են այդ տարածքները` հակառակ միջազգային գործընկերների կոչերին» և հավելել, որ «Հայաստանը հրաժարվում է իրենց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները»:
Նա նշել է, որ նոյեմբերի 10-ից ի վեր ականի պայթյունի հետևանքով զոհվել է ադրբեջանի 22 քաղաքացի և ևս 100-ը վիրավորվել են՝ հավելելով, որ «պետք է մեծացնել Հայաստանի վրա ճնշումը»:
«Աշխարհի երկրները, միջազգային կազմակերպությունները չպետք է անտարբեր մնան այս խնդրի նկատմամբ», — հայտարարել է Բայրամովը: